ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Աշխատակազմի ղեկավար


(+37411) 52 88 77 


Վահե Էլոյան

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար


Ծննդյան տարեթիվը, ամսաթիվը, վայրը

1976 թ. սեպտեմբերի 8, ՀՀ, ք. Երևան



Կրթությունը

1993-1998 թթ. - Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, իրավագետ

2002-2003 թթ. - ՌԴ կառավարությանն առընթեր ժողովրդական տնտեսության ակադեմիա,  սոցիալական և տնտեսական գիտությունների Մոսկվայի բարձրագույն դպրոց

2003 թվական- Մանչեստրի համալսարան, իրավագիտության մագիստրոս

 

Աշխատանքային փորձը

2000-2006 թթ. – Ազգային Ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ

2006-2007 թթ. - Միգրացիայի միջազգային կազմակերպության իրավախորհրդատու

2008 թվականից արտաքին տնտեսական կապերի համալսարանի դասախոս

2007-2009 թթ. - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի իրավաբանական և միջազգային կապերի բաժնի պետ

2009-2010 թթ.- ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի  ղեկավար

2011 թվական - Երևանի քաղաքապետարան, փորձագետ

2011-2013 թթ.- ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար

2015 թվական - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ

2015 թվականի հոկտեմբերի 27-ից մինչև 2016 թվականի ապրիլի 14-ը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար

2016 թվականի ապրիլի 15-ից ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար

 

Գիտական աստիճանը, գիտական կոչումը

Իրավաբանական գիտությունների թեկնածու, իրավաբանության դոցենտ, քաղաքացիական իրավունքի մաստեր

Հեղինակ է մի շարք մասնագիտական հոդվածների

 

Զինվորական ծառայությունը

1998թ. հունիս-1999թ. նոյեմբեր ծառայել է ՀՀ զինված ուժերում, սերժանտ

 

Կուսակցական պատկանելիությունը

Անկուսակցական

 

Ընտանեկան դրությունը

Ամուսնացած է, ունի երեք զավակ