ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություններ

Հայտարարություն՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդության միջազգային օրվան՝ օգոստոսի 12-ին նվիրված միջոցառումների համակարգման խմբին միանալու մասին

11 հուլիս 2018
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հրավիրում է բոլոր հետաքրքված կազմակերպություններին` հասարակական կազմակերպություններ, հիմնադրամներ, ուսանողական խորհուրդներ, նախաձեռնող խմբեր և այլ կառույցներ, միանալու երիտասարդության միջազգային օրվան՝ օգոստոսի 12-ին նվիրված միջոցառումների համակարգման խմբին:
Ավելին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի երիտասարդական մայրաքաղաք Իջևան քաղաքում գործող երիտասարդական ՀԿ-ների համար

21 հունիս 2018
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության 2018 թվականի երիտասարդական մայրաքաղաք հռչակված Իջևան քաղաքում գործող երիտասարդական ՀԿ-ների համար հայտարարում է դրամաշնորհային մրցույթ` Իջևանում ծրագրեր իրականացնելու նպատակով: Դրամաշնորհների չափը մինչև 500 000 ՀՀ դրամ է:
Ավելին

Հայտարարություն՝ 2018 թվականի երրորդ եռամսյակի դրամաշնորհային ծրագերի հայտերի համացանցային առցանց (օնլայն) ռեժիմով ներկայացման մրցույթի վերաբերյալ

21 հունիս 2018
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարում է 2018 թվականի երրորդ եռամսյակի դրամաշնորհային մրցույթ: 2018 թվականի երրորդ եռամսյակի ծրագրերի առցանց հայտերի ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. հուլիսի 20-ը ներառյալ: 2018 թվականի երրորդ եռամսյակի ծրագրերի մեկնարկը պետք է նախատեսել սեպտեմբերի 10-ից սեպտեմբերի 30-ը ներառյալ իսկ ավարտը՝ ոչ ուշ, քան 2018 թվականի դեկտեմբերի 10-ը: Մրցույթի մասնակցության հայտերը անհրաժեշտ է ներկայացնել առցանց՝ օգտագործելով «Հանդիպում», «Հանդիպումից զատ» և «Համաֆինանսավորում» տեսակի ծրագրային ձևերից մեկը՝ ձեր ծրագրի բնույթին համապատասխան:
Ավելին

Հայտարարություն՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում մարզական միջոցառումը լուսաբանել ցանկացող լրատվամիջոցների ներկայացուցիչների տվյալները ներկայացնելու համար

19 հունիս 2018
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, ՀՀ արդարադատության նախարարության և Աբովյանի քաղաքապետարանի հետ համատեղ, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում 2018 թվականի հուլիսի 3-ին դատապարտյալ կանանց մասնակցությամբ անցկացնելու է ավանդական դարձած մարզական միջոցառում՝ 6 մարզաձևերից (վազք 30 մետր, հեռացատկ, բազկամարտ, սեղանի թենիս, դարթս և վոլեյբոլ):
Ավելին

Հայտարարություն` ռոտացիոն փոփոխություն կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի կազմում թեկնածություն ներկայացնելու վերաբերյալ

23 մայիս 2018
Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2016 թվականի մայիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի անդամների առավելագույն թվաքանակը և աշխատակարգը հաստատելու մասին» № 84-Ա/1 հրամանով հաստատված հավելվածի 11-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) անդամների մեկ երրորդը երկու տարին մեկ անգամ ենթարկվում է ռոտացիայի՝ ըստ վիճակահանության՝ պայմանավորված Խորհրդի նվազագույն թվաքանակը պահպանելու անհրաժեշտությամբ:
Ավելին

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրավիրում է մասնակցելու «Երիտասարդ մասնագետներ-2018» ծրագրին

14 մայիս 2018
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրավիրում է Հայաստանին մասնակցելու «Երիտասարդ մասնագետներ-2018» ծրագրին:
Ավելին

Ներկայացնում ենք 2018 թվականի մայիս-հունիս ամիսների օրացուցային պլանը:

11 մայիս 2018

Ավելին