ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախարար Գաբրիել Ղազարյանի շնորհավորական ուղերձը ԱԱԾ աշխատակիցների մասնագիտական տոնի կապակցությամբ

20 դեկտեմբեր 2014
     Ազգային անվտանգության ծառայության հարգելի գործընկերներ, 
 
Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում եմ աշխատանքային ձեռքբերումներ, անձնական երջանկություն, առողջություն և հաջողություններ: 

Ձեզանից յուրաքանչյուրը անգնահատելի մեծածավալ աշխատանք է իրականացնում` ուղղված մեր հայրենիքի կայունության և խաղաղության ամրապնդմանը: Ձեր մասնագիտական և աշխատանքային հմտությունների շնորհիվ է նաև, որ մեր երկիրն ու ժողովուրդը լինելով աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում, կարողանում են դիմակայել բազմաթիվ բարդ ու դժվարին մարտահրավերների: 

     Կրկին շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում անփորձանք և խաղաղ ծառայություն:
Ետ գնալ