ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանի ողջույնի խոսքը «Լավագույն մարզական ընտանիք-2018» մրցույթի փակման հանդիսավոր արարողության ժամանակ

30 հուլիս 2018
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հարգարժա՛ն նախագահ պարոն Ծառուկյան, հարգելի՛ ներկաներ, հյուրե՛ր

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը այս տարի 15-րդ անգամ անցկացնում է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը, որին մասնակցում են ընտանիքներ Հայաստանի Հանրապետության 10 մարզերից, Երևան քաղաքից և Արցախի Հանրապետությունից: 

«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը սպորտի միջոցով ընտանիքների համախմբման, միասնաբար պայքարելու և հաղթելու լավագույն առիթ է: Այս միջոցառումը ծառայում է ոչ միայն մասսայական սպորտի և առողջ ապրելակերպի քարոզչության, այլև ընտանեկան համերաշխության գաղափարների տարածմանը: 

2018 թվականին «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթին մասնակցել են 61 համայնքների 1062 ընտանիքներ, ընդհանուր թվով՝ 3186 մարդ: Ծաղկաձորյան եզրափակիչ փուլին մասնակցող 167 ընտանիքները (23-ը՝ հաշմանդամություն ունեցողներն են) մրցել են 6 մրցաձևերում: Վստահ եմ՝ մրցակցությունը եղել է արդար, և հաղթել են ուժեղագույնները: 

Սիրով շնորհավորում եմ բոլոր հաղթողներին և մրցանակակիրներին: Թույլ տվեք շնորհակալություն հայտնել ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանին՝ մշտապես այս միջոցառման կողքին գտնվելու և աջակցելու համար։ Բացի նախարարության կողմից տրամադրվող պարգևավճարներից, դրամական մրցանակների կարժանանան նաև բոլոր տարիքային խմբերի և հաշմանդամություն ունեցող ընտանիքների ամենակրտսեր մասնակիցները: 

Հարգելի՛ մասնակիցներ, կրկին շնորհավորում եմ բոլորիդ այս տոնական մարզական միջոցառման առթիվ և հույս հայտնում, որ հաջորդ տարիներին «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթին կմասնակցեն ավելի մեծ թվով ընտանիքներ:
Ետ գնալ