ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախարար Գաբրիել Ղազարյանի ելույթը «Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղեր»-ի եզրափակիչ փուլին

05 նոյեմբեր 2014
  Հարգելի բարեկամներ, ողջունում եմ ձեզ այս գեղեցիկ միջոցառման կապակցությամբ: Պատահական չէ, որ Սպորտի նախարարությունը Պաշտպանության նախարարության հետ համատեղ մեծ ուշադրություն է դարձնում հատկապես զորակոչային և նախազորակոչային տարիքի երիտասարդների ֆիզիկական վիճակին և մարզվածության մակարդակին: Միայն կոփված և մարզված զինվորն է ընդունակ լիարժեքորեն ծառայելու իր հայրենիքին: 

Այսօր մենք չենք ունենալու հաղթողներ և պարտվողներ, քանզի հաղթող է յուրաքանչյուր մասնակից, դուք բոլորդ էլ հաղթողներ եք, որովհետև լինելով հայոց բանակի ապագա զինվորներ, հենց դուք եք անառիկ պահելու մեր սահմանները, պաշտպանելու մեր հայրենիքը, լինելու մեր հաղթող բանակի արժանի անդամը: 

Հարգելի ներկաներ, ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել պաշտպանության նախարարության մեր գործընկերներին, ինչպես նաև մեր նախարարության մասսայական սպորտի վարչության աշխատակիցներին, ովքեր կազմակերպել են այս միջոցառումը: Ես բազմիցս նշել եմ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայականացման նպատակով իրականացվող քարոզչական աշխատանքների կարևորությունը և այս միջոցառումը դիտարկում եմ հենց նշված աշխատանքների համատեքստում: 

   Մեկ անգամ ևս ողջունում եմ բոլորին և մաղթում հաջող մրցելույթներ:
Ետ գնալ