ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախարար Գաբրիել Ղազարյանի շնորհավորական ուղերձը մամուլի օրվա կապակցությամբ

16 հոկտեմբեր 2014
   Մամուլի հարգելի աշխատողներ, շնորհավորում եմ ձեզ Մամուլի օրվա կապակցությամբ, մաղթում եմ անաչառ մոտեցում ձեր կողմից լուսաբանվող բոլոր իրադարձություններին, ինչպես նաև սթափ և ստեղծագործ միտք: Դուք որպես չորրորդ իշխանության ներկայացուցիչներ, ձեր ավանդն ունեք մեր երկրի առջև ծառացած բարդ և հակասական խնդիրների լուծման գործում: Վստահ եմ, որ բոլորս մեր համատեղ և սրտացավ մոտեցմամբ կկարողանանք Հայաստանի Հանրապետությունը դարձնել ավելի լավ, ավելի զարգացած և ավելի առաջադեմ պետություն:
Ետ գնալ