ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախարար Գաբրիել Ղազարյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդների համաշխարհային օրվա կապակցությամբ

10 նոյեմբեր 2014
Սիրելի երիտասարդներ. շնորհավորում եմ ձեզ Երիտասարդների համաշխարհային օրվա կապակցությամբ, մաղթում եմ խաղաղ երկինք, երազանքների իրականացում, սեր և երջանկություն: 

Դուք այն ուժն եք, որն արագ և համարձակորեն արձագանքում է մեր երկրի առջև ծառացած ցանկացած մարտահրավերի և լինելով խելացի, կրթված ու նախաձեռնող օգնում լուծել դրանք: Վստահ եմ, որ ձեր ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը, վառ ու համարձակ երևակայությունը կնպաստեն համատեղել բոլորիդ ջանքերը և հաղթահարել ցանկացած դժվարություն: 

Սիրելի երիտասարդներ, դուք եք կերտում մեր այսօրը և ապագան, և հենց դուք եք ձեր մեջ կրում հայրենասիրության վառ գաղափարները` ողջ աշխարհին լավագույնս ներկայացնելով մեր հայրենիքը: Հաջողություններ եմ մաղթում ձեզ :


Ետ գնալ