ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախարար Գաբրիել Ղազարյանի շնորհավորական ուղերձը Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ

17 նոյեմբեր 2014
Սիրելի ուսանողներ, 

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում հաջողություններ ուսման մեջ, հետագա մասնագիտական ձեռքբերումներ և ամենալայն հնարավորություններ` կերտելու հետաքրքիր և ազգօգուտ ձեր աշխատանքային կենսագրությունը: 

Դուք, լինելով հասարակության ամենաակտիվ ներկայացուցիչները, նոր և առաջադեմ գաղափարներով ձեր անուրանալի ներդրումն ունեք մեր երկրի առաջընթացի և ձեռքբերումների մեջ: Դուք նաև այն երիտասարդներն եք, ովքեր իրենց գիտելիքների և նորարարական գաղափարների շնորհիվ կարողանում են առաջարկել բոլոր ոլորտներում առկա խնդիրների համարձակ լուծումներ` այդ թվում նաև սպորտի և նամանավանդ երիտասարդների հիմնահարցերին վերաբերվող բնագավառներում: 

Սիրելի ուսանողներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում եմ անձնական երջանկություն, ամուր առողջություն, կրթական նորանոր բարձունքներ և համարձակ նախաձեռնություններ՝ ի շահ մեր երկրի և պետության:
Ետ գնալ