ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախարար Գաբրիել Ղազարյանի շնորհավորական ուղերձը Հեռուստատեսության միջազգային օրվա կապակցությամբ

21 նոյեմբեր 2014
Շնորհավորում եմ հեռուստատեսության ոլորտի իմ գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում աշխատանքային հաջողություններ և ձեռքբերումներ: 

Հեռուստատեսությունն այն ոլորտն է ում հետ համագործակցությունը հնարավորություն է տալիս մեր հայրենակիցների շրջանում քարոզել ֆիզիկական կուլտուրայի և առողջ ապրելակերպի գաղափարները, սերը տարբեր սպորտաձևերի նկատմամբ, ինչպես նաև ներկայացնել մեր անվանի և տիտղոսակիր մարզիկներին: 

Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ մաղթել բոլորիդ նաև անձնական երջանկություն, և հույս հայտնել, որ հետագայում ևս մեր համագործակցությունը նպաստելու է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը:
Ետ գնալ