ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախարար Գաբրիել Ղազարյանի ելույթը Գյումրու Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտունի 80 ամյակին նվիրված տոնական միջոցառմանը

22 նոյեմբեր 2014
Գյումրու Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտունն այսօր տոնում է իր 80-ամյա հոբելյանը` հասնելով խոհունություն և իմաստություն խորհրդանշող տարիքի: Հիմնադրվելով Հայաստանի պատմության այն տարիներին, երբ մեր հայրենիքը դեռևս խարխուլ տնտեսություն ուներ, այս ԲՈՒՀ-ը կարողացել է ոչ միայն կայանալ, այլ նաև տարեցտարի զարգանալ և ընդլայնվել` ավելացնելով դասավանդվող մասնագիտությունների թիվը, ուսանողների և գիտա-դասախոսական անձնակազմի քանակը:Նալբանդյանի անվան ինստիտուտը կարող է հպարտանալ ոչ միայն նախկինում այստեղ սովորած ուսանողներով, այլ նաև այսօրվա ուսանողությամբ, որոնց թվում վստահ եմ տաղանդաշատ Շիրակ աշխարհի բազմաթիվ արժանավոր զավակներ կան: 

Ես, որպես ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ուրախությամբ ցանկանում եմ հատկապես առանձնացնել այս ԲՈՒՀ-ի ֆիզիկական դաստիարակության ֆակուլտետի գործունեությունը: Նախարարությունը տարիներ շարունակ համագործակցում է ԲՈՒՀ-ի հետ և ֆիզ-դաստիարակության ֆակուլտետի շրջանավարտները հաջողությամբ համալրում են սպորտի ոլորտում աշխատող մասնագետների շարքերը: Եվ նրանց շարքերում կան նաև մարզական հաջողություններ գրանցած մարզիկներ, ինչպես նաև հետագայում չեմպիոններ պատրաստող մարզիչներ: 

Մենք համատեղ մի գործ ենք անում` ի նպաստ մեր հայրենակիցների առողջ ապրելակերպի, ֆիզիկական դաստիարակության և սպորտի բարձրագույն նվաճումների: 

Հարգելի ներկաներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորին, և իհարկե, ցանկանում եմ գոհունակությունս հայտնել այսօր այստեղ գտնվելուս և բոլորիդ հետ միասին Գյումրու մայր ԲՈՒՀ-ի 80-ամյա հոբելյանական նիստին մասնակցելուս առիթով: 

Վստահ եմ, որ այս ԲՈՒՀ-ը շարունակելու է իր բարեհաջող երթը դեպի իր հետագա հոբելյանները և բոլորիս ուրախացնելու է իր շրջանավարտների ձեռքբերումներով:
Ետ գնալ