ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդության միջազգային օրվան՝ օգոստոսի 12-ին նվիրված միջոցառումների համակարգման խմբին միանալու մասին

11 հուլիս 2018
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հրավիրում է բոլոր հետաքրքված կազմակերպություններին` հասարակական կազմակերպություններ, հիմնադրամներ, ուսանողական խորհուրդներ, նախաձեռնող խմբեր և այլ կառույցներ, միանալու երիտասարդության միջազգային օրվան՝ օգոստոսի 12-ին նվիրված միջոցառումների համակարգման խմբին:

Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումների համակարգման խումբ ձևավորելու նպատակն է միասնական միջոցառումների պաշտոնական ցանկ ունենալը, ռեսուրսների ճիշտ պլանավորումը, ինչպես նաև հնարավոր համագործակցության հաստատումը: 

Խնդրում ենք բոլոր հետաքրքված կազմակերպություններին, որոնք ցանկանում են կամ պատրաստվում են օգոստոսի 12-ին իրենց համայնքում կամ համայնքներում երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառում կազմակերպել, գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSd-2zeHtx7V2UmdZEdHbyhKids7AiqvdzMfCV0hdQ3i_8qO2w/viewform

Հայտերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 15-ն է:

Համակարգման խմբի առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 17-ին, որի մանրամասները կտեղեկացվեն միայն ընտրված կազմակերպություններին:
Ետ գնալ