ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն՝ քարտուղարության վերահսկողության բաժնի գործավարի թափուր հաստիքի մասին

29 ապրիլ 2019
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) հայտարարում է քարտուղարության վերահսկողության բաժնի գործավարի թափուր հաստիքի մասին: 

Քարտուղարության վերահսկողության բաժնի գործավարը կատարում է Նախարարության գործառույթներից բխող գլխավոր քարտուղարի հանձնարարությունները: Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է` բարձրագույն կրթություն, համակարգչով աշխատելու հմտություն, տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:

Նախապատվությունը կտրվի անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությամբ և աշխատանքային փորձ ունեցող թեկնածուներին: 

Աշխատավայրը` ք.Երևան, Աբովյան 9: 

Ինքնակենսագրությունները (CV) ուղարկել msy@msy.am էլ. փոստի հասցեին: Պահանջները բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: Հարցազրույցի ներկայացող քաղաքացիները պետք է ներկայացնեն անձնագիր (և անձնագրի պատճեն) և կրթությունը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (առկայության դեպքում) պատճենները` բնօրինակների հետ միասին: 

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Նախարարության անձնակազմի կառավարման բաժին (ք. Երևան, Աբովյան 9, 2-րդ հարկ, 209 սենյակ, հեռ. 011 52-85-95):
Ետ գնալ