ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) տեղեկացնում է քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնի վերաբերյալ.

02 մայիս 2019

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) տեղեկացնում է քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնի վերաբերյալ.

 

Անձնակազմի կառավարման բաժնի պետ (ծածկագիր՝ 32-2.2-11)

Նախապատրաստում է Նախարարի և Գլխավոր քարտուղարի անձնակազմի կառավարման գծով հրամանների նախագծերը և ներկայացնում ստորագրման. ապահովում է Նախարարի և Գլխավոր քարտուղարի կողմից նշանակվող անձանց (այդ թվում՝ Նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների  ու փակ բաժնետիրական ընկերությունների ղեկավարների և այլն), ինչպես նաև աշխատողների անձնական գործերի վարման աշխատանքները. իրականացնում է աշխատողների աշխատանքային ստաժի հաշվարկման աշխատանքները. մասնակցում է կառուցվածքային, հաստիքային, ինչպես նաև  քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու աշխատանքներին. կառուցվածքային ստորաբաժանումների հետ համատեղ նախապատրաստում է քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի, դրանցում փոփոխություններ կատարելու նախագծեր և դրանք ներկայացնում Գլխավոր քարտուղարին. քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում և ապահովում է թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական և անցկացման աշխատանքները. կազմակերպում և ապահովում է Նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և փակ բաժնետիրական ընկերությունների տնօրենների թափուր պաշտոնների զբաղեցման համար մրցույթների նախապատրաստական և անցկացման աշխատանքները. ապահովում է թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների հարցաշարերի և հարցատոմսերի մշակումը. քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կազմակերպման աշխատանքները.

ապահովում է քաղաքացիական ծառայողների կիսամյակային հաշվետվությունների՝ կատարողականների ներկայացումը. իրականացնում է աշխատանքայինպայմանագրերի կնքման հետ կապված աշխատանքները. ապահովում է քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված գործընթացների (քաղաքացիական ծառայության թափուր և ժամանակավոր թափուր պաշտոնի մասին տեղեկացնելու, քաղաքացիական ծառայության պաշտոնում նշանակելու, կարգապահական տույժեր կիրառելու, ժամկետային աշխատանքային պայմանագրեր կնքելու, քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն ժամկետի, քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատելու և այլն) ժամկետների պահպանման աշխատանքները. իրականացնում է աշխատողների աշխատանքային կարգապահության վերահսկողությունը. ապահովում է աշխատողների արձակուրդների ժամանակացույցի կազմման աշխատանքները. իրականացնում է աշխատողների աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերի ամփոփման աշխատանքները. աշխատողներին տրամադրում է  գործուղման վկայականներ. ապահովում է Նախարարությունում ուսումնական հաստատությունների ուսանողների պրակտիկայի կազմակերպումը. անձնակազմի կառավարման հարցերով մեթոդական օժանդակություն է տրամադրում Նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպություններին և փակ բաժնետիրական ընկերություններին.

իրականացնում է անձնակազմի կառավարման հարցերով բողոքների, դիմումների և առաջարկությունների ուսումնասիրություն, վերլուծություն և դրանց վերաբերյալ առաջարկություններ ներկայացնում Գլխավոր քարտուղարին. ապահովում է աշխատողների աշխատանքային ծրագրերի կազմման աշխատանքների իրականացումը. իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ աշխատանքներ:

 

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

1)ունի բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում, կամմինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում.

2)ունի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության, «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին», «Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Բաժնի լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 11-ի N 701-Լ և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր  իրավիճակներում  կողմնորոշվելու  ունակություն.

3)տիրապետում է անձնակազմի կառավարման համար անհրաժեշտ տեղեկատվությանը.

4)ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, ինչպես նաև տարբեր տեղեկատվական շտեմարանների համակարգչային ծրագրերի շահագործման համար պահանջվող  գիտելիքներ.

Տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնի առաջացման հիմքի վերացման ժամկետն է` մինչև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:

·Աշխատավարձը` համաձայն <<Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> ՀՀ օրենքի:

·Աշխատավայրը` ք.Երևան, Աբովյան 9, հեռ.՝ 011528595, msy@msy.am

·Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 09:30-ից մինչև 12:30-ը:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2019թ. մայիսի 7-ը ներառյալ: 

 

·Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
1)անձնագիր (և անձնագրի պատճեն).

2)դիմում.

3)տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին.

4)արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք.

5)մեկ  գունավոր լուսանկար` 3X4 սմ չափսի:


Դիմումները ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով:


Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության անձնակազմի կառավարման բաժին (ք. Երևան, Աբովյան 9, 2-րդ հարկ, 209 սենյակ, հեռ. 011 52-85-95):

 

 

 

 

 

 

Ետ գնալ