ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը տեղեկացնում է քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի մասին

14 նոյեմբեր 2018
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) տեղեկացնում է քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնի մասին՝ «սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչության հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ» (ծածկագիր` 32-2.3-34) 

Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է Նախարարության բյուջեի նախագծի մշակման և մարզաձևերի ֆեդերացիաների տարեկան օրացուցային պլանների ու զարգացման ծրագրերի կազմման աշխատանքներին, Բաժնի պետին է ներկայացնում սպորտի բնագավառի վաստակաշատ անձանց պետական պարգևներով և մրցանակներով պարգևատրելու, պատվավոր կոչումներ շնորհելու, ինչպես նաև մարզիկներին մարզական կոչումներ շնորհելու, բնագավառի առաջավորներին և կազմակերպություններին մեդալներով, մրցանակներով ու դիպլոմներով պարգևատրելու փաստաթղթերը, Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է սպորտի զարգացման հանրապետական նպատակային ծրագրի մշակման և իրագործման աշխատանքներին, Բաժնի պետի հանձնարարությամբ համակարգում է առանձին մարզաձևերի հետ կապված աշխատանքները, Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է հանրապետությունում օլիմպիական շարժման զարգացման, <<Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի>> իրավաբանական անձանց միության գործունեության, հանրապետության առաջնությունների, հավաքական թիմերի ուսումնամարզական հավաքների և միջազգային մրցումներին նրանց մասնակցության աշխատանքների կազմակերպման, սպորտի բնագավառում գիտահետազոտական աշխատանքների, ինչպես նաև սպորտի դերի բարձրացման, անհատի բազմակողմանի ու ներդաշնակ զարգացման, բնակչության առողջության ամրապնդման և առողջ ապրելակերպի ձևավորման աջակցման աշխատանքներին, կատարում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ պարտականություններ: 

• Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է` 
1) ունի (0223) կամ (0333) ֆիզիկական կուլտուրա (մարմնակրթություն) և սպորտ մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ. 
2) ունի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, <<Քաղաքացիական ծառայության մասին>>, <<Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին>>, <<Մանկապատանեկան սպորտի մասին>>, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 11-ի N 701-Լ որոշման և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն. 
3) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը. 
4) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն. 
5) տիրապետում է անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների (Ցանկեր N 1-2): 

• Տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնի առաջացման հիմքի վերացման ժամկետն է` մինչև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը: 
• Աշխատավարձը` համաձայն <<Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> ՀՀ օրենքի: 
• Աշխատավայրը` ք.Երևան, Աբովյան 9, հեռ.՝ 011528595, msy@msy.am 
• Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 09:30-ից մինչև 12:30-ը: Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2018թ. նոյեմբերի 19-ը ներառյալ: 

• Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը` 
1) անձնագիր (և անձնագրի պատճեն). 
2) դիմում. 
3)տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին. 
4) արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք. 
5) մեկ գունավոր լուսանկար` 3X4 սմ չափսի: 

Դիմումները ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության անձնակազմի կառավարման բաժին (ք. Երևան, Աբովյան 9, 2-րդ հարկ, 209 սենյակ, հեռ. 011 52-85-95):
Ետ գնալ