ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախարարն ընդունել է ըմբշամարտի համաշխարհային միության պատվիրակ Ֆերենց Ջիարմատիին

06 հոկտեմբեր 2017

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր ընդունել է Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում ըմբշամարտի համաշխարհային միության (UWW) պատվիրակ Ֆերենց Ջիարմատիին

 

Նախարարը ողջունել է հյուրին և տեղեկացրել, որ ըմբշամարտը մեր երկրում հենակետային մարզաձևերից է և գտնվում է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ուշադրության կենտրոնում: «Հպարտությամբ կարող եմ ասել, որ հայ ըմբիշները համաշխարհային դասակարգման աղյուսակում լավագույնների շարքում են»,- նշել է նախարար Ռոստոմյանը

 

UWW-ի պատվիրակը խոսել է Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի մասին՝ ասելով, որ այն բավական ուժեղ մրցաշար է և նշանակալի դեր ունի մեր երկրում ըմբշամարտի զարգացման գործում

 

Տեղեկացնենք, որ Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարն ամենամյա է: 2017 թվականին այն անցկացվում է հոկտեմբերի 6-ից 8-ը Վանաձորում:

 

Ետ գնալ