ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գրիշա Մաքսիմի Թամրազյան

13 հունիս 2018
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 
1985թ. հուլիսի 23, ք. Երևան 

Կրթություն 
1992-2002թթ. սովորել է Երևանի Մ. Գալշոյանի անվան թիվ 148 միջնակարգ դպրոցում 
2002-2006թթ. սովորել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ֆիզիկական կուլտուրա և սպորտի ֆակուլտետում, ստանալով մարզիչ-մանկավարժի որակավորում 
2009-2012թթ. սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, ստացել պետական և մունիցիպալ կառավարում մասնագիտությամբ մագիստրոսի որակավորում 

Աշխատանքային գործունեություն 
2010–2011թթ.-Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի փոխտնօրեն 
2014-2015թթ.-Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վարչատնտեսական գծով պրոռեկտոր 
2017-2018թթ.-Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտորի խորհրդական 2018-2019թթ. հունվար- Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի աշխատակազմի կառավարման և տնտեսական հարցերով պրոռեկտոր 
2019թ. փետրվարի 5-ին նշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
2019թ. հունիսի 4-ին նշանակվել է ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ 

Կուսակցական պատկանելիությունը 
անկուսակցական 

Անձնական տվյալներ 
Ամուսնացած չէ
Ետ գնալ