ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

4-7-րդ դասարանցիների միջև անցկացվել է «Սպորտլանդիա» մարզական միջոցառման եզրափակիչ փուլը՝ նվիրված մայիսյան տոներին

15 մայիս 2019
Մայիսի 14-ին «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության Վանաձորի քաղաքային մասնաճյուղի մարզահամալիրում տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 4-7-րդ դասարանցիների միջև անցկացվող սպորտլանդիա» մարզական միջոցառման եզրափակիչ փուլը: Եզրափակչին մասնակցել են առաջին տեղերը գրաված դպրոցները: 

ՀՀ մարզերից, Երևան քաղաքից և Արցախի Հանրապետությունից ժամանած թիմերի 120 երեխաներ իրենց ուժերը չափել են խաղային փոխանցավազք, փոխանցավազք արգելքների հաղթահարումով, փոխանցավազք մարմնամարզական օղակներով, խաղային փոխանցավազք և «Օլիմպիական խորհրդանիշի հավաքում» մրցաձևերում: Մրցույթի մասնակիցներին ողջունել և հաջողություն է մաղթել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: 

Թեժ մրցապայքարի արդյունքում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շնորհակալագրերով և մարզագույքով են պարգևատրվել 4-12-րդ տեղերը գրաված թիմերը: Մրցանակային 3-րդ (Կոտայքի մարզ), 2-րդ (Արարատի մարզ) և 1-ին (Շիրակի մարզ) տեղերը գրաված հաստատություններին տրվել են հավաստագրեր, պարգևատրվել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալի համապատասխան կարգի հավաստագրերով, մեդալներով, գավաթներով և դրամական մրցանակներով՝ մարզագույք ձեռք բերելու նպատակով:
Ետ գնալ