ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Անցկացվել է հերթական ֆիզկուլտուրային-առողջարարական միջոցառումը հաշմանդամ երեխաների և երիտասարդների հետ

25 հունիս 2019
Այսօր՝ հունիսի 25-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչությունը «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոնում անցկացրել է հերթական ֆիզկուլտուրային-առողջարարական միջոցառումը, որին մասնակցել են կենտրոնի մտավոր խնդիրներ ունեցող 50 սաներ: Նրանք մրցել են 30 մ վազք, հեռացատկ տեղից և թենիսի գնդակի նետում մրցաձևերից: 

Հաղթողները և մրցանակակիրները պարգևատրվել են մեդալներով և նվերներով:
Ետ գնալ