ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Անկախության տոնի առթիվ Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը, Մաքսիմ Մանուկյանը և Արթուր Թովմասյանը արժանացել են Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևների

22 սեպտեմբեր 2017
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար 2017 թվականի համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոններ, ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: 

2017 թվականի աշխարհի առաջնությունում տարած փայլուն հաղթանակի համար հունա-հռոմեական ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով, իսկ 2017 թվականի համաշխարհային ուսանողական խաղերի կրկնակի չեմպիոն, մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: 

Հանրապետության Նախագահը շնորհավորել է բոլոր պարգևատրվածներին տոնի և պետական բարձր պարգևներին արժանանալու կապակցությամբ և մաղթել նրանց նորանոր հաջողություններ:
Ետ գնալ