ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Այսօր կանցկացվի 8-12-րդ դասարանների աշակերտների բասկետբոլի և հրաձգության մրցումների եզրափակիչ փուլը

14 նոյեմբեր 2018
Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվող մասսայական մարզական միջոցառումների ծրագրերի շրջանակում Երևանի պետական համալսարանի մարզադահլիճում տեղի կունենան ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտների «Սպարտակիադա» մարզական միջոցառման բասկետբոլի եզրափակիչ մրցումները: 

Այսօր մեկնարկում են նաև նույն ծրագրով անցկացվող հրաձգության մրցումները, որոնք տեղի կունենան Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում:
Ետ գնալ