ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Այսօր մեկնարկում է սուսերամարտի Հայաստանի առաջնությունը

15 մայիս 2019
2019 թվականի մայիսի 15-ից 16-ը Նորագավիթի մանկապատանեկան մարզադպրոցում տեղի կունենա սուսերամարտի Հայաստանի Հանրապետության առաջնությունը, որին մասնակցում են Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքները ներկայացնող մարզիկ-մարզուհիներ: 

Առաջնության մեկնարկային օրը կմրցեն խոցասուսեր տղաները և ճկասուսեր աղջիկները, իսկ մայիսի 16-ին՝ ճկասուսեր տղաները, խոցասուսեր աղջիկները և թրասուսեր տղաները: 

Առաջնության արդյունքներով ձևավորված սուսերամարտի ՀՀ հավաքականը մայիսի 28-ից հունիսի 1-ը կմասնակցի Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում կայանալիք Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությանը:
Ետ գնալ