ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գաբրիել Ղազարյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է աշխարհի առաջնությունից վերադարձող հայ ծանրորդներին

12 նոյեմբեր 2018
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են աշխարհի առաջնությունից վերադարձող հայ ծանրորդներին՝ 2018 թ. աշխարհի չեմպիոն և ռեկորդակիր Սիմոն Մարտիրոսյանին, փոխչեմպիոն Գոռ Մինասյանին և աշխարհի առաջնության մրցանակակիր Հակոբ Մկրտչյանին: 

Նշենք, որ Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում հայ ծանրորդները նվաճել են 7 մեդալ: 109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը դարձել է աշխարհի չեմպիոն և ռեկորդակիր, +109 կգ քաշային կարգում Գոռ Մինասյանը դարձել է առաջնության արծաթե մեդալակիր, 89 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը նվաճել է փոքր արծաթե մեդալ, իսկ 87 կգ քաշային Արփինե Դալալյանը C խմբում գրավել է երրորդ տեղը: 

Մեր ծանրորդները մրցավայր էին մեկնել հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ:
Ետ գնալ