ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գաբրիել Ղազարյանը ներկա է եղել պետական մարմինների աշխատակիցների միջև անցկացվող հրաձգության հանրապետական մրցույթին

21 փետրվար 2019
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ, նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանն այսօր այցելեց «Ասպար Արմս» հրաձգարան, որտեղ ընթանում էր պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության հանրապետական մրցույթը: 

Մրցույթը կազմակերպվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից և անցկացվում է արդեն 3-րդ անգամ: Այսօր մրցել են ՀՀ նախագահի, ՀՀ կառավարության, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ ֆինանսների, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, արդարադատության, մշակույթի, աշխատանքի և սոցիալական հարցերի, բնապահպանության նախարարությունների, ՀՀ Տավուշի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Լոռու և Արմավիրի մարզպետարանների, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի, ՀՀ վիճակագրական կոմիտեի, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրրդի, ՀՀ դատական դեպարտամենտի և Երևանի քաղաքապետարանի թիմերը: 

Իր խոսքում Գաբրիել Ղազարյանը նշեց. «Այս միջոցառման նպատակը մեր հրաձգության մասսայականացումն է և բնակչությանն այդ մարզաձևի առանձնահատկություներին ծանոթացնելը, ինչը շատ կարևոր է մեր երկրի նման կիսապատերազմական երկրի համար: Ուրախալի է, որ բոլոր գերատեսչությունները մեծ սիրով և պատրաստակամությամբ են մասնակցում մրցմանը»: 

Նշենք, որ հաղթողների ու մրցանակակիրների պարգևատրման արարողությունը տեղի կունենա փետրվարի 26-ին՝ ժամը 12.00-ին, նախարարության նիստերի դահլիճում:
Ետ գնալ