ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գաբրիել Ղազարյանը ներկա է եղել սուսերամարտի Հայաստանի առաջնության մեկնարկային օրվա մրցումներին

16 մայիս 2019
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ Գաբրիել Ղազարյանը Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանի և Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի հետ երեկ ներկա է եղել սուսերամարտի Հայաստանի առաջնության մեկնարկային օրվա մրցումներին: 

Մայիսի 15-ին տղաները մրցել են խոցասուսեր, իսկ աղջիկները՝ ճկասուսեր վարժություններում: Առաջնության առաջին օրվա արդյունքներով հաղթող է դարձել Էդուարդ Օվիկյանը, 2-րդ տեղը գրավել է Արամայիս Գաբոյանը: 3-րդ տեղը գրավել են Հովհաննես Մուրադյանը և Մանվել Մինասյանը: Աղջիկների մրցապայքարում հաղթել է Աիդա Ալոյանը, 2-րդ տեղը գրավել է Անահիտ Ալոյանը: 3-րդ տեղը գրավել են Սեդա Գևորգյանը և Ինեսա Հովհաննիսյանը:

Այսօր՝ մայիսի 16-ին, տղաներն ուժերն են չափելու ճկասուսեր և թրասուսեր, աղջիկները՝ խոցասուսեր վարժություններում:
Ետ գնալ