ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայ ուժային եռամարտիկների հաջող մրցելույթները՝ աշխարհի առաջնությունում

23 մայիս 2018
Ուժային եռամարտի ՀՀ հավաքական թիմը հաջող է հանդես եկել Ուկրաինայի Լուցկ քաղաքում տեղի ունեցած պաուերլիֆտինգի (ուժային եռամարտ) պատանիների, երիտասարդների, մեծահասակների և վետերանների աշխարհի առաջնությունում: 

Մեծահասակների առաջնությունում աշխարհի չեմպիոններ են դարձել Վարազդատ Հակոբյանը (67,5 կգ քաշային), Վիլյամ Սարոյան (75 կգ քաշային), Արամ Խաչատրյանը (90 կգ քաշային), Հրաչ Գուլոյանը (100 կգ քաշային), Նվեր Ղարիբյանը (110 կգ քաշային): Գոռ Խաչատրյանը (75 կգ քաշային) դարձել է առաջնության արծաթե, իսկ Արթուր Առաքելյանը (90 կգ քաշային)՝ բրոնզե մեդալակիր: 

Երիտասարդների առաջնությունում աշխարհի չեմպիոնի կոչմանն են արժանացել Դավիթ Պետրոսյանը (75 կգ քաշային), Անդրանիկ Մինասյանը (75 կգ քաշային) և Դավիթ Ավետիքյանը (90 կգ քաշային), իսկ Ռոբերտ Օրդինյանը (110 կգ քաշային) արժանացել է արծաթե մեդալի: 

Ուժային եռամարտի ՀՀ պատանիների հավաքականի անդամներ Տիգրան Մաթևոսյանը (44 կգ քաշային), Նորիկ Կարապետյանը (60 կգ քաշային), Անդրանիկ Ասատրյանը (82,5 կգ քաշային), Ժասմին Հայրապետյանը (56 կգ քաշային), Դավիթ Պապյանը (44 կգ քաշային) և Էրիկ Խաչատրյանը (60 կգ քաշային) դարձել են ոսկե, իսկ Կարեն Առաքելյանը (82,5 կգ քաշային)` արծաթե մեդալակիրներ: 

Վետերանների մրցապայքարում չեմպիոններ են դարձել Արարատ Շահինյանը (82,5 կգ քաշային), Գևորգ Դավթյանը (110 կգ քաշային), Գագիկ Սարոյանը (125 կգ քաշային), Հովհաննես Յազիչյանը (100 կգ քաշային) և Արամ Խաչատրյանը (90 կգ քաշային), ով սահմանել է աշխարհի նոր ռեկորդ, իսկ 82,5 կգ քաշային Արթուր Ավետիսյանը դարձել է առաջնության արծաթե մեդալակիր: 
  
Պաուերլիֆտինգի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմը մրցավայր էր մեկնել 24 մարզիկներով՝ գլխավոր մարզիչ Գագիկ Սարոյանի գլխավորությամբ:
Ետ գնալ