ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայ սամբիստները պատանիների և երիտասարդների Եվրոպայի առաջնություններում 16 մեդալ են նվաճել

15 ապրիլ 2019
Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացված սամբոյի պատանիների և երիտասարդների Եվրոպայի առաջնություններում Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել են 22 մարզիկներ, որոնցից 16-ն արժանացել են մեդալների: 

Պատանիների առաջնության ոսկե մեդալակիրներ են դարձել Դավիթ Հովսեփյանը (52կգ) և Արսեն Կարապետյանը (75 կգ): Արծաթե մեդալներ են նվաճել Գևորգ Վարդանյանը (48 կգ) և Մամիկոն Ավետիսյանը (81 կգ), իսկ բրոնզե մեդալների՝ Երվանդ Ներսիսյանը (56կգ), Արամ Աղաջանյանը (60կգ), Դավիթ Հարությունյանը (+87կգ) և աղջիկներից՝ Սյուզաննա Կիրակոսյանը (44կգ): Սամբոյի պատանիների հավաքականն ընդհանուր թիմային հաշվարկով զբաղեցրել է 2-րդ տեղը: 

Երիտասարդների առաջնությունում արծաթե մեդալակիրներ են դարձել Կարեն Սարգսյանը (52 կգ), Դավիթ Իսրայելյանը (57 կգ) և աղջիկներից՝ Վարսիկ Գրիգորյանը (56 կգ): Բրոնզե մեդալներ են նվաճել Վահան Շահբազյանը (48 կգ), Նարեկ Դալլաքյանը (62 կգ), Բորիս Շատվերյանը (74 կգ), Արման Ավանեսյանը (90 կգ), և աղջիկներից՝ Մելինե Մամիկոնյանը (48կգ): 

Առաջնությանը մասնակցել է 260 մարզիկ՝ Հայաստանից, Բելոռուսից, Բուլղարիայից, Գերմանիայից, Էստոնիայից Իռլանդիայից, Իսրայելից, Լատվիայից, Լեհաստանից, Լիտվայից, Կիպրոսից, Հունաստանից, Ադրբեջանից, Մակեդոնիայից, Մոլդովայից, Նիդերլանդներից, Ռումինիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից և Ֆրանսիայից:
Ետ գնալ