ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայ սպորտային ակրոբատների հաջող մրցելույթները՝ «Զոլոտովի գավաթ»-ի խաղարկությունում

19 սեպտեմբեր 2018
Ռուսաստանի Դաշնության Վելիկի Նովգորոդ քաղաքում կայացած սպորտային ակրոբատիկայի «Զոլոտովի գավաթ»-ի խաղարկությունում 13-19 տարեկան տղաների քառյակի մրցապայքարում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող քառյակը՝ Միքայել Շառոյան, Սամվել Նիկողոսյան, Վալտեր Գևորգյան, Գոռ Ստեփանյան կազմով (մարզիչ՝ Ռուբիկ Մովսիսյան, պարուսույց՝ Աննա Գրիգորյան) դարձել է մրցաշարի չեմպիոն: 

11-16 տարեկանների խառը զույգերի մրցապայքարում Արինա Հարությունյան-Վահան Բունիաթյան զույգը գրավել է 3-րդ տեղը (մարզիչ՝ Մարտին Հակոբյան, պարուսույց՝ Աննա Գրիգորյան): 

ՀՀ պատվիրակությունը մրցավայր էր մեկնել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Շուշանիկ Հարությունյանի ղեկավարությամբ: 

Մրցաշարին մասնակցել են Ռուսաստանի Դաշնությունը (2 թիմ), Հայաստանը, Մոլդովան, Ղազախստանը, Ադրբեջանը, Իսրայելը, Գերմանիան և Ուզբեկստանը ներկայացնող մարզիկներ:
Ետ գնալ