ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ պատանեկան օլիմպիական հավաքականը մեկնել է Բուենոս Այրես

04 հոկտեմբեր 2018
ՀՀ պատանեկան օլիմպիական հավաքականը մեկնել է Բուենոս Այրես, որտեղ հոկտեմբերի 6-ին կմեկնարկեն պատանեկան օլիմպիական ամառային երրորդ խաղերը: 

Օլիմպիական խաղերում մեր երկիր ներկայացնող մարզիկները հանդես կգան 7 մարզաձևերում: Մրցավայր են մեկնել ծանրորդներ Կարեն Մարգարյանը (77 կգ) և Լիանա Գյուրջյանը (63 կգ), հունահռոմեական ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը (60 կգ), թաեքվոնդոիստ Անդրանիկ Խաչատրյանը (73 կգ), ձյուդոիստ Յուրի Իսրայելյանը (55 կգ), հրաձիգ Հայկ Բաբայանը (10 մ օդամղիչ ատրճանակ), լողորդ Արթուր Բարսեղյանը (50 մ, 100 մ ազատ ոճ և 50մ բատերֆլայ) և գեղարվեստական մարմնամարզուհի Յուլիա Վոդոպյանովան: 
Ետ գնալ