ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի շնորհավորանքը անկախության օրվա կապակցությամբ

20 սեպտեմբեր 2017
Շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին՝ անկախության օրվա կապակցությամբ: 

Սեպտեմբերի 21-ը անկախ Հայաստանի Հանրապետության վերածննդի, հայ ժողովրդի՝ հայրենի հողում, ազատ ու անկախ ապրելու, ազգային ինքնության պահպանման խորհրդանիշն է: Սա այն օրն է, որին մենք հասել ենք մի քանի սերունդների համառ պայքարի, անձնուրացության, քաջության և տոկունության շնորհիվ: Սա այն օրն է, որի համար անվարան մարտի են նետվել մեր հայրերն ու եղբայրները և հանուն որի զոհվեցին ապրիլյան պատերազմի հերոսները: 

Վստահ եմ, որ Հայաստան-Արցախ-սփյուռք կուռ եռամիասնության շնորհիվ այսուհետ նույնպես հաջողությամբ հաղթահարելու ենք մեր երկրի առջև ծառացած խնդիրները և ունենալու ենք բազմաթիվ հաղթանակներ՝ աշխարհաքաղաքական, տնտեսական և, իհարկե սպորտային ամենաբարձր հարթակներում: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորին և մաղթում խաղաղություն, հաջողություններ ու ամենայն բարիք:
Ետ գնալ