ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի համատեղ հայտարարությունը

21 դեկտեմբեր 2017
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ համատեղ հայտարարում է՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն որպես պաշտոնական տվյալներ են ընդունում միայն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթի արդյունքները: 

Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ ցանկացած հասարակական կազմակերպություն, այդ թվում նաև՝ Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան, իրավունք ունի ընտրելու տարվա լավագույն մարզիկների իր թեկնածուներին, ինչը, սակայն, որևէ առնչություն չունի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված վերոհիշյալ մրցույթի հետ: 

Տեղեկացնենք, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթի արդյունքները ամփոփվելու են 2017 թվականի դեկտեմբերի 25-ին: 2017 թվականի տարվա 10 լավագույն մարզիկներն ընտրվելու են sms քվեարկության և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության միջոցով:
Ետ գնալ