ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանի և Վիգեն Խաչատրյանի հաջող մրցելույթները՝ միջազգային մրցաշարում

22 դեկտեմբեր 2017
Մոսկվայում ավարտված Միխայիլ Վորոնինի անվան գավաթի խաղարկությունում հայ մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վիգեն Խաչատրյանը մեդալներ են նվաճել առանձին գործիքների վրա վարժություններում, իսկ թիմային հաշվարկով գրավել են 3-րդ տեղը: 

Հենացատկերում Արթուր Դավթյանը դարձել է ոսկե մեդալակիր: Նա նժույգթափերում և օղակների վրա վարժությունում գրավել է 2-րդ, իսկ զուգափայտերի վրա վարժությունում և բազմամարտում՝ 3-րդ տեղը: Մեր մյուս մարզիկ Վիգեն Խաչատրյանը բրոնզե մեդալակիր է դարձել ազատ վարժությունում: 

Հիշեցնենք, որ Գավաթի խաղարկությանը մասնակցել են 26 երկրների 164 մարմնամարզիկներ:
Ետ գնալ