ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանը հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչների հետ

03 հուլիս 2018
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանն այսօր հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության (ԵՄ) պատվիրակության ներկայացուցիչների հետ: Քննարկվել են մեր երկրում ԵՄ-ի հետ համատեղ իրականացվող երիտասարդական ոլորտին առնչվող հարցեր: 

Նախարարի տեղակալը ներկայացրել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվող երիտասարդական պետական քաղաքականության ուղղությունները և ռազմավարությունը՝ մասնավորապես խոսելով երիտասարդ աշխատողի ինստիտուտի ներդրման, երիտասարդների զբաղվածության, մարզային համաչափ զարգացման, տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության և իրագործվող ծրագրերի մասին: 

ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներն իրենց պատրաստակամությունն են հայտնել փոխադարձ համագործակցության համար և խոսել ԵՄ պատվիրակության առաջիկա նախաձեռնությունների մասին:
Ետ գնալ