ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախարարն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի հեծանվային մարզաձևի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի և փոխնախագահի հետ

06 հուլիս 2018
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի հեծանվային մարզաձևի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վահագն Թուխարյանի և ֆեդերացիայի փոխնախագահ Աշոտ Խաչատրյանի հետ:

Քննարկվել են հեծանվային սպորտի Հայաստանի ազգային հավաքականի` անցած մրցաշրջանում լավագույն մարզական ցուցանիշներ ունեցած մարզիկների զինվորական ծառայության, այդ մարզիկներին տարկետում տրամադրելու հնարավորության վերաբերյալ հարցեր:

Նախարարը տեղեկացրել է, որ մարզիկների, այդ թվում նաև՝ հեծանվորդների տարկետման, զինվորական ծառայությունը սպորտային վաշտում անցնելու հնարավորությունը վերականգնելու վերաբերյալ հարցերը այս պահին քննարկման փուլում են:
Ետ գնալ