ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նշան Մունչյանը պարգևատրվել է ՀՀ Սպորտի նախարարության ոսկե մեդալով

02 հուլիս 2013
Հուլիսի 1-ին Լոս Անջելեսում տեղի է ունեցել ԽՍՀՄ բազմակի չեմպիոն,  Եվրոպայի չեմպիոն, անկախ Հայաստանի պատմության մեջ  առաջին անգամ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած գերթեթև քաշային բռնցքամարտիկ Նշան Մունչյանի ծննդյան 50 ամյա տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառում: Նշան Մունչյանը  2007թ. բնակվում է Միացյալ Նահանգներում  և Լոս Անջելեսի  ''International Sports Union'' սպորտային ակումբի բռնցքամարտի գլխավոր մարզիչն է:
50-ամյակի միջոցառմանը ներկա են եղել հյուրեր նաև Հայաստանից: Մարզական մեկնաբան Վարդան Թադևոսյանը ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի անունից Նշան Մունչյանին է հանձնել ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ոսկե մեդալը:  Նշան Մունչյանին է հանձնվել նաև  ՀԱՕԿ-ի և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ոսկե մեդալները:
Նշան Մունչյանին հաճելի նվեր է մատուցել նրա ամերիկյան սաներից Ֆերդինանդ Քերոբյանը, դառնալով բռնցքամարտի ԱՄՆ պատանիների չեմպիոն:
Ետ գնալ