ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Պատրաստ է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթի հաղթող մարզիկներին հանձնվող խորհրդանշական մրցանակը

25 դեկտեմբեր 2017
Ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթի հաղթող մարզիկներին հանձնվող խորհրդանշական մրցանակը: 

Նշենք, որ այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ժամը` 1800-ին, կավարտվի Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթի քվեարկությունը և կամփոփվեն SMS քվեարկության և հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքները: 

Հիշեցնենք, որ շարունակվում է sms հաղորդագրությամբ քվեարկությունը, որին մասնակցելու համար անհրաժեշտ է www.best10.am կայքից ընտրել Ձեր նախընտրսծ մարզիկին ամրակցված հերթական համարը և այն ուղարկել 1006 կարճ համարին։ Մեկ հեռախոսից կարելի է քվեարկել մեկ անգամ (1 sms-ի արժեքը՝ 50 դրամ): 

Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթում հաղթած մարզիկների մեծարման երեկոն կկայանա դեկտեմբերի 27-ին՝ Մարզահամերգային համալիրում։
Ետ գնալ