ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 21-ից 22-ը տեղի կունենա պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության հանրապետական մրցույթը

20 փետրվար 2019
2019 թվականի փետրվարի 21-ից 22-ը տեղի կունենա ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության հանրապետական մրցույթը («Ասպար Արմս» հրաձգարան)։ 

ՀՀ նախագահի, ՀՀ կառավարության և ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմերը, ՀՀ նախարարությունները, ՀՀ կառավարությանը ենթակա մարմինները և ՀՀ մարզպետարանները ներկայացնող 32 թիմերի 217 մասնակիցներ կմրցեն ինչպես անհատական, այնպես էլ թիմային պայքարում: 

Անհատական հաշվարկով 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցներին կհանձնվեն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հավաստագրեր, մեդալներ, գավաթներ, հուշանվերներ և մարզահագուստ, իսկ 1-ին տեղերը գրաված մասնակիցներին՝ նաև օդամղիչ հրացաններ: Գավաթներ և հավաստագրեր կստանան նաև 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված թիմերը:  

Հաղթողների և մրցանակակիրների պարգևատրման արարողությունը տեղի կունենա փետրվարի 26-ին՝ ժամը 12.00-ին, նախարարության նիստերի դահլիճում:
Ետ գնալ