ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ռիո-2016 օլիմպիական խաղերի ուղեգրեր ձեռք բերած մարզիկներին ու նրանց մարզիչներին կհատկացվի ՀՀ Նախագահի անվանական թոշակ

19 նոյեմբեր 2015
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի նախագահությամբ այսօր՝ նոյեմբերի 19-ին, տեղի ունեցավ ՀՀ հավաքական թիմերի (ներառյալ` հաշմանդամային սպորտը) կազմում օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած մարզիկներին և նրանց մարզիչներին ՀՀ Նախագահի անվանական թոշակի թեկնածուներ ընտրելու և առաջադրելու աշխատանքներն իրականացնող հանձնաժողովի հերթական նիստը:

Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամների կողմից հաստատվեց օրակարգում ներառված հունա-հռոմեական ըմբշամարտի ՀՀ հավաքական թիմի անդամ Արթուր Ալեքսանյանի, Միհրան Հարությունյանի, ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքական թիմի անդամ Լևան Բերիանիձեի, սպորտային մարմնամարզության ՀՀ հավաքական թիմի անդամ Հարություն Մերդինյանի և նրանց անձնական մարզիչներ Գևորգ Ալեքսանյանին, Սամվել Գևորգյանին, Արայիկ Բաղդադյանին ու Աշոտ Գասպարյանին ՀՀ Նախագահի անվանական թոշակի հատկացման հարցը՝ հաշվի առնելով, որ նշված մարզիկները ձեռք են բերել 2016 թվականի օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշ: 

Հանձնաժողովի անդամներին տեղեկացվել է նաև ՀՀ Նախագահի 2009 թվականի հունվարի 14-ի ՆԿ-1-Ն կարգադրության մեջ նախատեսվող լրացումների և փոփոխությունների մասին՝ հաշվի առնելով միջազգային օրացուցային պլանում կատարված փոփոխությունները:
Ետ գնալ