ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սամբիստ Վաչիկ Վարդանյանը դարձել է միջազգային մրցաշարի հաղթող

06 սեպտեմբեր 2017
Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկ քաղաքում անցկացված, մարտական սամբոյի «Բայկալի գավաթ» անունը կրող, առաջին միջազգային մրցաշարում հայ սամբիստ 68 կգ քաշային Վաչիկ Վարդանյանը դարձել է հաղթող: 

Նշենք, որ մրցաշարին մասնակցել են աշխարհի 17 երկրները ներկայացնող շուրջ 100 մարզիկներ:
Ետ գնալ