ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը Ծաղկաձորում անցկացվել է տարեցների հանրապետական մարզական խաղերի եզրափակիչ փուլը

02 հոկտեմբեր 2018
2018 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 1-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում անցկացվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպվող «Տարեցների հանրապետական մարզական խաղեր» մարզական մասսայական միջոցառման եզրափակիչ փուլը: 

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ մարզերից, Արցախի Հանրապետությունից և Երևան քաղաքից 63 տարին լրացած կանայք և տղամարդիկ, որոնք մրցել են շախմատ, շաշկի, նարդի և դարթս մարզաձևերում: 2018 թվականի «Տարեցների հանրապետական մարզական խաղեր» մարզական մասսայական միջոցառմանը, որն անցկացվում է 3 փուլով (համայնքային, մարզային և եզրափակիչ), մասնակցել է ընդհանուր թվով 1500 մարդ:

Եզրափակիչ փուլի մրցումների հաղթողներն ու մրցանակակիրներին հանձնվել են դրամական մրցանակներ, մեդալներ, հավաստագրեր: 

Շախմատ մարզաձևում կանանցից լավագույնն է ճանաչվել Մերի Մանգրյանը, իսկ տղամարդկանցից՝ Առնոլդ Հակոբջանովը, շաշկի մարզաձևում կանանցից լավագույնը Բելլա Անտոնյանն էր, իսկ տղամարդկանցից՝ Արարատ Ասատրյանը, դարթս մարզաձևի կանանց մրցումներում հաղթել է Լյուբով Նիկոյանը, իսկ տղամարդկանց մրցումներում՝ Սամվել Հարությունյանը, կանանց նարդու մրցումներում 1-ին տեղը գրավել է Բուրաստան Գոքորյանը, իսկ տղամարդկանց մրցումներում՝ Լևիկ Աբրահամյանը: 

Կանանցից ամենատարեց մասնակից, արցախցի Ռամելլա Անդրյանը (20.11.1936 թ.) և ամենատարեց տղամարդ մասնակից, երևանցի Ստյոպա Բալայանը (03.01.1937 թ.) պարգևատրվել են հատուկ հուշանվերներով: Ընդհանուր միավորային հաշվարկով լավագույնը ճանաչված Երևանը ներկայացնող թիմին հանձնվել է հաղթողի գավաթը:
Ետ գնալ