ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սերգեյ Բոնդարենկոն և Սարգիս Հովիվյանը պարգևատրվել են նախարարության «Բացառիկ ծառայությունների համար» մեդալներով

14 նոյեմբեր 2018
«Արարատ-73» ֆուտբոլային թիմի անդամ Սերգեյ Բոնդարենկոյին և լեգենդար ֆուտբոլիստ Սարգիս Հովիվյանը պարգևատրվել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Բացառիկ ծառայությունների համար» մեդալով:

Մեդալներն այսօր հանդիսավոր պայմաններում ֆուտբոլիստներին է հանձնել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը: 

Նախարարի պաշտոնակատարը շնորհավորել է ֆուտբոլիստներին, մաղթել նրանց առողջություն, երկար տարիների կյանք և ընդգծել, որ ֆուտբոլասերների մի քանի սերունդ պարծեցել և հպարտացել է «Արարատ-73»-ի ձեռքբերումներով: «Մինչև այսօր էլ «Արարատ-73» ֆուտբոլային թիմը մնացել է անգերազանցելի: Լիահույս եմ, որ այսօրվա հայկական ֆուտբոլում նույնպես կլինեն թիմեր, որոնք կկարողանան պատվով կրել ձեզանից ստացած ժառանգությունը»,- ասել է Գ. Ղազարյանը: 

Հանդիպումն անցել է բարի ու անկաշկանդ մթնոլորտում: Սերգեյ Բոնդարենկոն և Սարգիս Հովիվյանը բազմաթիվ հետաքրքիր հիշողություններ են պատմել իրենց մարզական կայնքից: Նրանք շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար: 

Նշենք, որ նախարարի համապատասխան հրամաններով մեդալները ֆուտբոլիստներին շնորհվել են հայկական ֆուտբոլի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման, մարզական փայլուն նվաճումների և Սերգեյ Բոնդարենկոյի ծննդյան 70 ու Սարգիս Հովիվյանի ծննդյան 80-ամյակների կապակցությամբ:
Ետ գնալ