ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Վաղը տեղի կունենա 4-7-րդ դասարանցիների միջև անցկացվող «Սպորտլանդիա» մարզական միջոցառման եզրափակիչ փուլը՝ նվիրված մայիսյան տոներին

13 մայիս 2019
Մայիսի 14-ին «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության Վանաձորի քաղաքային մասնաճյուղի մարզահամալիրում կանցկացվի «Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 4-7-րդ դասարանցիների միջև անցկացվող «Սպորտլանդիա» մարզական միջոցառման եզրափակիչ փուլը: Եզրափակչում կմասնակցեն առաջին տեղերը գրաված դպրոցները: 

Սպորտլանդիայում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած թիմերը կպարգևատրվեն դրամական մրցանակներով, իսկ 4-12-րդ տեղերը զբաղեցրած թիմերը՝ մարզագույքով:
Ետ գնալ